Արին

Մարզ

Վայոց ձոր

Համայնք

Վայք

Բնակչության թիվ առ 2026

308

Հեռավորությունը մարզկենտրոնից

22

Հեռավորությունը Երևանից

143

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Դպրոց
Նախակրթարան
Բուժկետ
Հակակարկտային կայան
Մատուռ
Մարզադահլիճ
Հուշարձան
Դպրոց
Նախակրթարան
Բուժկետ
Հակակարկտային կայան
Մատուռ
Մարզադահլիճ
Հուշարձան

Նկարագրութուն

Արին գյուղը գտնվում է մարզկենտրոն Եղեգնաձորից 22 կմ հարավ-արևելք, ծովի մակարդակից 1630 մ բարձրության վրա։ Համայնքը հյուսիս արևելքից սահմանակից է Հերհեր, հյուսիս արևմուտքից՝ Մալիշկա, հարավից՝ Ազատեկ գյուղերի հանդամասերին։ 

Գյուղը ապահովված է ոռոգման, խմելու ջրերով, գազաֆիկացված է։ Համայնքը սնվում է գազի և էլեկտրական սնուցման կենտրոնական ցանցից։ Համայնքն ունի խմելու ջրի ինքնահոս ջրաղբյուր։ Լուծվել է արտաքին լուսավորության հարցը։

Կլիման նպաստավոր է այգեգործության, հացահատիկային կերային մշակաբույսերի աճեցման համար։ Արին բնակավայրում գործում է Վայք-Արին հասարարակական տրանսպորտ՝ շաբաթական 3 անգամ, բնակչությունը տեղաշարժվում է նաև սեփական ավտոմեքենաներով։  Բնակավայրում կապի և հեռահաղորդակցության խնդիր չկա։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց,
  • երաժշտական դպրոց,
  • նախակրթարան,
  • գրադարան,
  • բուժկետ,
  • ակումբ-գրադարան,
  • վարչական շենք։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Բնակչությունը զբաղվում է դաշտավարությամբ, անասնապահությամբ, մեղվապահությամբ, ծխախոտագործությամբ և այգեգործությամբ։

Գյուղն ունի 63 տնտեսություն։ Համայնքի տարածությունը 6056,31 հեկտար է.  

  • վարելահող՝ 295,07 հա,,
  • արոտ՝ 823,46 հա,
  • պտղատու այգի՝ 62,18 հա
  • այլ հողատեսքեր՝ 2287,42 հեկտար,
  • բնակելի տարածքը՝ 34 հա,
  • պատմական նշանակության հողեր՝ 41,1 հա,
  • Հերհերի ջրամբարի տարածքը՝ 102,1 հա,
  • սեփականաշնորհված հողատարածքներ՝ 274 հա։

Արինում է գտնվում Հերհերի ջրամբարը՝ 74 մետր խորությամբ։ Արին բնակավայրում ընտանիքները կաթի, կաթնամթերքի, դաշտային մշակաբույսերի և այլ գյուղմթերքների վերամշակումն իրականացնում են սեփական տնտեսություններում։

Բնակավայրն ունի 
կարգավորիչ ջրամբար:

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Հնագույն հուշարձաններից է Սուլթանի քարայրը։ Քարայրի ավերակների մեջ նկատվում են երկու պարիսպներ՝ բոլորաձև, 3-4 արշին բարձրությամբ։ Գտնվել են հղկված քարի մնացորդներ, քարե դարի ժամանակվա իրեր ու առարկաներ։

Պահպանվել է 19 դարի ավերակ մատուռ, քարի դարի Փեթակ քարայրը։ Դա ևս վկայում է այն մասին, որ Արին գյուղը, որպես բնակավայր հայտնի է եղել դեռևս քարե դարից։

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար` +374 93 811 980
համայնքապետարան՝ +374-98992894