- դպրոց,
- կապի հանգույց,
- «Արմաթ» ինժեներական լաբորատորիա,
- վարչական շենք,
- բուժկետ,
- գրադարան։
Նկարագրութուն
Գտնվում է Տաշիր քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք, մարզկենտրոնից 55 կմ հյուսիս-արևմուտք՝ Վրաստանի հետ պետական սահմանից 1-2 կմ հեռավորության վրա։ Բարձրությունը ծովի մակարդակից 1700 մետր է: Կլիման բարեխառն լեռնային է, տևական, ցուրտ ձմեռներով: Ամառները տաք են, առատ տեղումներով:
Գյուղը գազաֆիկացված է, կա ջրամատակարարում։ Այժմ իրակացավում է ջրամատակարարման ցանցի բարելավման ծրագիր։
Արծնիում կառուցվել է «Արմաթ ինժեներական լաբորատորիա»։ Ընդլայնվել և արդիականացվել է փողոցների լուսավորությունը։