Արծվաբերդ

Մարզ

Տավուշ

Համայնք

Բերդ

Բնակչության թիվ առ 2026

3281

Հեռավորությունը մարզկենտրոնից

78

Հեռավորությունը Երևանից

208

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

5 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Դպրոց
Տարրական դպրոց
Մանկապարտեզ
Նորակառույց մանկապարտեզ, հարևանությամբ՝ Թումո կենտրոն
Գործարան
Ֆուտբոլի դաշտ
Մշակույթի տուն
Պուրակ
Արծվաբերդ
Դպրոց
Տարրական դպրոց
Մանկապարտեզ
Նորակառույց մանկապարտեզ, հարևանությամբ՝ Թումո կենտրոն
Գործարան
Ֆուտբոլի դաշտ
Մշակույթի տուն
Պուրակ
Արծվաբերդ

Նկարագրութուն

Արծվաբերդ գյուղը գտնվում է Բերդ բնակավայրից 8 կմ հեռավորության վրա, դեպի հարավ-արևելք, ծովի մակարդակից բարձր է 1290 մ:

Գյուղը գազաֆիկացված է։  Ջրամատակարարման ենթակառուցվածքների զարգացման ծրագրով այս գյուղում կառուցվել է համայնքը սնուցող ջրատարն ու ներքին ցանցի ջրագիծը: Կառավարության աջակցությամբ նոր մանկապարտեզ է կառուցվել։ Ապահովված է տրանսպորտով՝ դեպի շրջկենտրոն, լուսավորությամբ, սուբվենցիոն ծրագրի շնորհիվ ձեռք է բերվել գյուղտեխնիկա։ 

Գյուղը սոցիալական խնդիրներ չունի՝ պայմանավորված Տավուշ տեքստիլի, Այգեձորի գործարանների հիմնադրմամբ։ 

Կառավարության աջակցությամբ մանկապարտեզին տրամադրվել է նոր գույք։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոցներ,
  • մանկապարտեզ,
  • գրադարան,
  • Հայփոստի բաժանմունք,
  • պոլիկլինիկա` վերազինված սարքավորումներով, գործում է նաև հիվանդանոցի ստացիոնար մասը,
  • մարզադպրոց,
  • մշակույթի տուն,
  • գյուղապետարան,
  • խաղահրապարակ։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Արծվաբերդում զարգացած է անասնապահությունը, կան խոշոր ֆերմերային տնտեսություններ։ Վերջին տարիներին գյուղում ընդլայնվում են պտղատու այգետարածությունները։

Բնակավայրում գործում է՝ 

  • «Տավուշ տեքստիլի» մասնաճյուղ՝ 80-ից ավելի աշխատողներով,
  • հյուրատուն։

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Գյուղի տարածքը հարուստ է հնություններով՝ Սուրբ Զորավոր եկեղեցի, խաչքարեր, բերդի ավերակներ, կիկլոպյան հնությունների ավերակներ, դամբարանադաշտեր, հուշարձաններ:

Կոնտակտային տվյալներ

Տավուշի մարզպետարան՝+374 26 342 356