- դպրոց,
- մանկապարտեզ,
- բուժկայան,
- մշակույթի տուն,
- գրադարան,
- համայնքային կենտրոն,
- վարչական շենք,
- Հայփոստի գրասենյակ,
- կապի բաժանմունք։
Նկարագրութուն
Գյուղը գտնվում է Դեբեդ գետի աջ ափին, Այրում կայարանից 4 կմ հեռավորության վրա։ Հիմնվել է 350 տարի առաջ։ Հեռավորությունը ՀՀ պետական սահմանից՝ 6 կմ, բարձրությունը ծովի մակարդակից՝ 750 մ։ Ունի մեղմ լեռնային կլիմա։ Ձմեռը մեղմ է ու կարճատև, հունվարյան միջին ջերմաստիճանը մոտ է 0-ին։
Բնակավայրը գազաֆիկացված է։ Համայնքի ճանապարհները հիմնանորոգված են։ Գյուղում նախատեսվում է ջրահեռացման համակարգի վերականգնում, ճանապարհաշինական աշխատանքներ։
Նոյեմբերյանի ամենաբերքառատ գյուղերից մեկն է, բնակիչների նախնիները հիմնականում Արցախից եկածներ են, հիմնականում հողագործությամբ կամ անասնապահությամբ են զբաղվում։
Արճիսում կանանց բասկետբոլի թիմ է ձևավորվել՝ առողջ ապրելակերպի և միմյանց ճանաչելու միջավայր։ Արճիսն ունի նաև կար ու ձևի սենյակ։