- դպրոց
- գրադարան
- բուժամբուլատորիա
- մանկապարտեզ
- գյուղապետարան
- մշակույթի տուն՝ տարբեր խմբակներով
- փոստ
- «Արմաշ» գյուղական համայնքների աջակցման և զարգացման կենտրոն
Նկարագրութուն
Արմաշ գյուղն ընկած է Երևան քաղաքից 65 կմ հեռավորության, մարզկենտրոնից գտնվում է 30 կմ հեռավորության, ծովի մակերևույթից՝ 830 մետր բարձրության վրա։ Գյուղը գտնվում է Երևան-Թեհրան հանրապետական մայրուղու վրա:
Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը հասնում է -15 C°-ից -20 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է +25 մինչև +38 °C, իսկ առավելագույնը՝ +42 °C։ Ագրոկլիմայական տեսակետից ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Արմաշը գազաֆիկացված է, ներկայումս կարգավորման փուլում է գտնվում բնակավայրի խմելու ջրի ջրամատակարարման հարցը։ Արարատի համայնքապետարանը անվճար ուսանողական ավտոբուսներ է տրամադրում՝ Արմաշի ուսանողների փոխադրումն իրականացնելու համար։