Արմավիր

Մարզ

Արմավիր

Համայնք

Արմավիր

Բնակչության թիվ առ 2026

39620

Հեռավորությունը մարզկենտրոնից

0

Հեռավորությունը Երևանից

44

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Նկարագրութուն

Արմավիրը զարգացած ենթակառուցվածքներով, բարենպաստ կլիմայով քաղաք է, որը հանդիսանում է գյուղատնտեսական մարզ Արմավիրի վարչական կենտրոնը: Բարձրությունը ծովի մակերևույթից 870մ է։

 

Համայնքային նշանակության հաստատություններ

  •  17 հանրակրթական դպրոցներ
  • արվեստի դպրոց
  • 16 նախադպրոցական հաստատություններ
  • նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատություններ
  • երաժշտական դպրոց
  • մարզադպրոց
  • գրադարան
  • բժշկական կենտրոն
  • Արմավիրի մշակույթի տունը

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Արմավիր քաղաքի բնակչությունը զբաղվում է գյուղատնտեսությամբ, արդյունաբերությամբ։
Հողեր (ընդամենը)` 14944,75 հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 10885,66 հա, որից`
- վարելահող` 3716,52 հա, բազմամյա տնկարկ` 3218,85 հա, խոտհարք` 143,87 հա, արոտ` 771,97 հա, այլ հողատեսք` 3034,41 հա,
- բնակավայրերի հողեր` 2522,23 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 356,67 հա,
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`633,66 հա,
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 254,67 հա,
- անտառային հողեր 6,57 հա
- ջրային հողեր` 148,95 հա:

Բնակավայրում կան առևտրի կենտրոններ, հյուրանոցներ, ռեստորաններ, արտադարամասեր։

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Արմավիր քաղաքում կան զանազան խաչքարեր։ Քաղաքային զբոսայգում տեղակայված է հուշարձան՝ Երկրորդ աշխարհամարտում զոհվածների։ Արմավիր քաղաքում է գտնվում Սուրբ Գրիգոր Նարեկացի Հայ Առաքելական եկեղեցին, որը կառուցվել է սուրբ Սարգիս մատուռի տեղում։ Արմավիր քաղաքում կառուցվել է Շառլ Ազնավուրի անվան պուրակը, ինչպես նաև «Հերոսների արահետ» -ը:

Կոնտակտային տվյալներ

համայնքապետարան՝ +37423723654