Արջհովիտ

Մարզ

Լոռի

Համայնք

Սպիտակ

Բնակչության թիվ առ 2026

557

Հեռավորությունը մարզկենտրոնից

18

Հեռավորությունը Երևանից

110

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

0 մլն

Նկարագրութուն

Արջհովիտ բնակավայրը գտնվում է Փամբակ գետի վերին հովտում, Սպիտակ քաղաքից 6 կմ հեռավորության վրա:

Այստեղով է անցնում Երևան-Վանաձոր–Թբիլիսի մայրուղին, Վանաձոր-Երևան, Վանաձոր-Գյումրի խճուղային ճանապոհը և երկաթգիծը։

Գյուղի աշխարհագրական դիրքը լեռնային է, կլիմայական պայմանները բարեխառն: Բնակավայրի բարձրությունը ծովի մակերևույթից 1580մ։

Բնակավայրը անտառամերձ է, առկա է սարերից իջնող մաքուր ջրաղբյուր,ներհամայնքային ճանապարները գրունտաին են, փողոցային գիշերային լուսավորությունը՝ 50%։

 

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց
  • բուժկետ
  • «Հայփոստ»-ի բաժանմունք

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Արջհովիտ բնակավայրն ունի 235,9 հա վարելահող և 839,5 հա արոտավայր։

Բնակավայրում կան՝

  • հյուրատուն,
  • հանրային սննդի կետեր,
  • արագ սննդի կետ,
  • խանութ,
  • գազալցակայաններ,
  • քարի վերամշակման արտադրամաս,
  • ավազի հանք։

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Արջհովիտ համայնքի կենտրոնում է գտնվում Սբ. Գևորգ եկեղեցին, որը տարածաշրջանի ամենահին եկեղեցին է՝ կառուցված է 7-րդ դարում։

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար՝ +374 94 73 49 87