- դպրոց,
- նախակրթարան,
- բուժկետ,
- երիտասարդական կենտրոն,
- կապի հանգույց,
- մշակույթի տուն,
- գրադարան,
- մարզադաշտ,
- սպորտային հրապարակ,
- մանկական խաղահրապարակ։
Նկարագրութուն
Բնակավայրը գտնվում է Եղեգնաձոր-Սելիմ մայրուղու հյուսիս-արևելյան մասում, 1650մ բարձրության վրա։ Հեռավորությունը հանրապետական նշանակության ճանապարհից`6 կմ։ Համայնքը սահմանակից է Հորբատեղի, Շատինի, Եղեգիսի և Սալլիի գյուղական համայնքներին։ Կլիման նպաստավոր է այգեգործության, խաղողագործության, հացահատիկային, կերային մշակաբույսերի աճեցման համար։
Արտաբույնք բնակավայրում գործում է հասարարակական տրանսպորտ, բնակչությունը տեղաշարժվում է նաև սեփական ավտոմեքենաներով։ Բնակավայրում կապի և հեռահաղորդակցության խնդիր չկա:
Գյուղի միջով հոսում է Եղեգիս գետի Էլեգիս վտակը։ Գյուղն ապահովված է ոռոգման և խմելու ջրերով, էլեկտրամատակարարմամբ։ Գյուղի անվան հետ առնչվող գրառումները հայ պատմագրության մեջ հիշատակվում են 5-րդ դարից։