- դպրոց,
- բուժկետ,
- հանդիսությունների սրահ,
- կապի հանգույց։
Նկարագրութուն
Արտավան գյուղը գտնվում է ՀՀ Վայոց Ձորի մարզում, Եղեգնաձոր քաղաքից 37 կմ, հանրապետական նշանակության ճանապարհից`9 կմ հեռավորության վրա, ծովի մակարդակից 1880 մ բարձրության վրա: Գյուղից վերև բարձրաբերձ գագաթներով սարեր են, որոնց լանջերից բխող աղբյուրները խմելու և ոռոգման ջուր են մատակարարում գյուղին։
Գյուղը հարուստ է Կենսաբազմազանությամբ, պատմամշակութային ժառանգությամբ գյուղը դարձել է էկոտուրիզմի կենտրոն՝ արտավանցիների համար ապահովելով նոր զբաղմունքներ ու եկամտի աղբյուրներ: Արտավանն ընտրվել է «Վայոց Ձորի լեռնատափաստանային լանդշաֆտների պահպանությունը էկոտուրիզմի զարգացման միջոցով» ծրագրի իրականացման վայր, որին աջակցել են «Կենսաբանների հայկական միություն» հասարակական կազմակերպությունը, Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղն ու մի շարք այլ կազմակերպություններ:
Արտավանով է անցնում Տրանսկովկասյան քայլարշավային արահետը, որը, երեք երկրների սահմաններ հատելով, իրար է կապում պահպանվող տարածքները: Այդ արահետով քայլելու են գալիս Հայաստանի այլ վայրերից ու բազմաթիվ երկրներից, նաև կենդանադիտարկում անում:
Գյուղն ապահովված է ոռոգման, խմելու ջրերով։ Լուծված է փողոցային լուսավորության հարցը։