- հիվանդանոց
- երկու դպրոց
- գրադարան
- գինու գործարան
- Արտենիի գրադարան
- Արտենիի մշակույթի տուն
- «Արտենիի մանկապարտեզ»ՀՈԱԿ
Նկարագրութուն
Բնակավայրը գտնվում է ծովի մակարդակից 1200 մ բարձրության վրա: Կլիման մերձարեւադարձային, չոր ցամաքային է, շոգ ու չորային ամառներով, չափավոր ցուրտ ձմեռներով: Հողերը ոռոգվում են Թալինի ջրանցքի ջրերով: Գյուղն ունի հիվանդանոց, երկու դպրոց, գրադարան, նաեւ գինու գործարան: Համայնքի տարածքի մոտ 45% սեփականաշնորհված հողերն են: Հողահանդակները հիմնականում օգտագործվում են որպես վարելահողեր, մշակում են հացահատիկ, կերային, բանջարաբոստանային կուլտուրաներ, պտուղներ: Բնակիչները զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ: Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է խմելու եւ ոռոգման ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը: