Արփենի

Մարզ

Շիրակ

Համայնք

Աշոցք

Բնակչության թիվ առ 2026

375

Հեռավորությունը մարզկենտրոնից

21

Հեռավորությունը Երևանից

142

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Դպրոց
Եկեղեցի
Մշակույթի տուն
Բուժկետ
Վարչական շենք և գրադարան
Ցանքատարածություններ
Անասնապահություն
Հուշարձան
«Արփի լիճ» ազգային պարկի թանգարան
Մատուռ
Դպրոց
Եկեղեցի
Մշակույթի տուն
Բուժկետ
Վարչական շենք և գրադարան
Ցանքատարածություններ
Անասնապահություն
Հուշարձան
«Արփի լիճ» ազգային պարկի թանգարան
Մատուռ

Նկարագրութուն

Արփենին գտնվում է ՀՀ Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից մոտ 21 կմ հյուսիս-արևելք։ Գյուղը գտնվում է հիմնականում 1900-1970 մ բարձրությունների վրա։ Արփենի գյուղում կլիման բարեխառն է՝ ցուրտ ձմեռներով։ Տեղումները տարեկան 400-700 մմ են կազմում։

Գյուղում համայնքային զարգացման համար տարբեր միջոցառումներ են անցկացվում։  Ամբողջությամբ վերանորոգվել է խմելու ջրի արտաքին ցանցը։

Արփենի գյուղում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ (տավարաբուծություն, ոչխարաբուծություն, թռչնաբուծություն) և բուսաբուծությամբ (հիմնականում մշակում են կարտոֆիլ)։ Արփենիում նաև զարգանում է մեղվաբուծությունը։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց,
  • գրադարան,
  • մշակույթի տուն,
  • համայնքային կենտրոն,
  • արվեստի դպրոց՝ պարի խմբակով,
  • հանդիսությունների տուն,
  • բուժկետ,
  • կապի հանգույց։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (394 հա), խոտհարքերը (36 հա): Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր՝ կազմելով համապատասխանաբար 84 և 1297 հեկտար: Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը կաթնամսատու անասնապահությունն է:

Զբաղվում են հացահատիկային, կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ: Ունի 81 տնտեսություն:

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Գյուղի տարածքում կա 19-րդ դարում կառուցված եկեղեցի: Այստեղ է գտնվում Ալբերդ ամրոցը (մ.թ.ա. V - III դարեր)։ Գյուղի մոտակայքում գտնվում է Բերդ լեռնագագաթը (այս անունն օգտագործվում է տեղացիների կողմից), որը համարվում է սուրբ լեռ։ 

Գյուղն ունի դամբարանադաշտ, մատուռ։ Գյուղում ավանդաբար տարբեր տոներ են անցկացվում էթնիկ տուրիզմի զարգացման համար։ Արփենիում է անցկացվել առաջին տարազի փառատոնը։

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար՝  +374 98 133 002
համայնքապետարան՝ 0245 2-14-82