Արփի

Մարզ

Վայոց ձոր

Համայնք

Արենի

Բնակչության թիվ առ 2026

1209

Հեռավորությունը մարզկենտրոնից

8

Հեռավորությունը Երևանից

112

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Նկարագրութուն

Արփի գյուղը գտնվում է Արփա գետի հովտում։ Գյուղի միջով է անցնում Երևան-Իրան միջպետական ավտոմայրուղին։ Արփի բնակավայրը սահմանակից է հյուսիս-արևմուտքում` Աղավնաձոր, հյուսիս արևելքում` Գետափ, արևելքում` Եղեգնաձոր, հարավում` Արենի, Գնիշիկ բնակավայրերին։ Ծովի մակարդակից գյուղի միջին բարձրությունը 1100 մ է։ Գյուղի միջով հոսում է Արփա գետը։ Գետում առկա են կողակ և բեղլու ձկնատեսակներ, իսկ ակունքում` կարմրախայտ։ Կլիման խիստ չոր է և ցամաքային։ 

Գյուղն ապահովված է խմելու և ոռոգման ջրով, գազաֆիկացված է, լուսավորության համակարգ ունեն բոլոր փողոցները։ Բարեկարգ են ներհամայնքային ճանապարհները։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց
  • մանկապարտեզ
  • բուժկետ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Բնակավայրի  բնակչության հիմնական մասն զբաղված է գյուղատնտեսությամբ՝ հողագործություն և անասնապահություն, զարգացած  է մեղվապահությունը։ Վարչատարածքը 1358,63 հա է, որից վարելահող-287․11, խոտհարք-22․68, արոտ-404․2, պտղատու այգի-9․33, այլ հողատեսք-477․79: Գյուղը հարուստ է սիլիկատի հանքավայրերով։ 

Բնակավայրում գործում է գինու արտադրամաս, հյուրատուն, խանութներ, հացատուն-ռեստորաններ, գազալցակայան, հեղուկ վառելիքների լցակայան, հանգստյան գոտիներ։ Վարչատարծքում գործում է  խառը ապրանքների շուկա։ 

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար՝ +37493909051