- դպրոց
- մանկապարտեզ
- բուժամբուլատորիա
- համայնքային կենտրոն
Նկարագրութուն
Արևաշող բնակավայրը տեղակայված է Սպիտակ քաղաքից 4 կմ դեպի հյուսիս-արևելք՝ «Օձիձոր» գետի ափին։ Ծովի մակարդակից բարձր է 1730-2837մ: Բնակավայրի կլիման լեռնային բարեխառն է: Գարնանը ցուրտ է, ամռանը՝ զով, իսկ աշնանը չափավոր ցուրտ։ Տարեկան միջին տեղումների քանակը կազմում է 600-700մմ:
Բնակավայրի գլխավոր փողոցը ինչպես նաև Սպիտակ քաղաքից մինչև բնակավայր տանող ճանապարհը ասֆալտապատ է, անցկացված է գիշերային լուսավորության ցանց:
Բնակավայրը մոտ է Վանաձոր - Գյումրի ավտոմայրուղուն (հեռավորությունը 2,52կմ), ինչպես նաև Սպիտակի երկաթուղային կայարանին (հեռավորությունը 3,7կմ):