Արևիկ

Մարզ

Շիրակ

Համայնք

Ախուրյան

Բնակչության թիվ առ 2026

1810

Հեռավորությունը մարզկենտրոնից

7

Հեռավորությունը Երևանից

125

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Նկարագրութուն

Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1500մ բարձրության վրա: Գյուղն ունի շուրջօրյա ջրամատակարարում, գազաֆիկացվում է։ Վերջին տարիներին բնակավայրում նկատվում է լուրջ տեղաշարժ դրական առումով, իրականացվել են սոցիալ-տնտեսական նշանակության մի քանի ծրագրեր, որոնք զգալի ազդեցություն են թողել ազգաբնակչության կենսակերպի վրա: Բնակիչները հիմնականում զբաղվում են հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ, մեղվաբուծությամբ: Բնակավայրի վարչական տարածքում գործում է շաքարի գործարան, «Լենտեքս» ՍՊԸ-ի գործարանը։ Արևիկում գործում է ելակի ջերմատուն, որը զբոսաշրջության զարգացման համար լավ հնարավորություն կարող է ստեղծել։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • վարչական ղեկավարի նստավայր
  • մանկապարտեզ
  • դպրոց
  • երաժշտական դպրոց
  • մշակույթի տուն
  • գրադարան
  • բուժկետ 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

  • Վարելահողեր՝ 50 հա
  • Արոտավայրեր՝ 290 հա

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

  • Բնակավայրն ունի նոր շրջանի զանգակատնով կանգուն եկեղեցի: Արևիկից հարավ-արևմուտք և հյուիս-արևելք կան հին գյուղատեղիներ:
  • Բնակավայրի մուտքի մոտ տեղակայված է Անհայտ զինվորի հուշարձանը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմին մասնակցած Արևիկի բնակիչների հիշատակին։

Կոնտակտային տվյալներ

Վարչական ղեկավար՝ +374 93 672 418