Արևշատ

Մարզ

Շիրակ

Համայնք

Արթիկ

Բնակչության թիվ առ 2026

1914

Հեռավորությունը մարզկենտրոնից

36

Հեռավորությունը Երևանից

95

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Նկարագրութուն

Բնակավայրը գտնվում է Արագածի հյուսիս-արևմտյան լանջին, ծովի մակերևույթից 1960 մետր բարձրության վրա: Դիրքը լեռնային է։ Համայնքը սահմանակից է Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Նորաշեն և Սպանդարյան գյուղերին: Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ ու հողագործությամբ, մշակում են հացահատիկային և բանջարաբոստանային կուլտուրաներ, հիմնականում գազար և կարտոֆիլ: 

Արթիկ քաղաքին և մարզկենտրոնին կապող բոլոր ճանապարհները ասֆալտապատ են և բարեկարգ, ենթակառուցվածքները հեշտ հասանելի։

Անջրդի հողատարածքների վրա մշակվող հիմնական մշակաբույսերն են՝ հացահատիկային մշակաբույսերից՝ աշնանացան ցորենը, գարնանացան գարին, վարսակը, կերային մշակաբույսերից՝ առվույտը և կորնգանը։ Ջրովի հողերի վրա մշակվում են կարտոֆիլ, գազար, այլ բանջար-բոստանային մշակաբույսեր։

Անասնապահության հիմնական ճյուղերն են՝ կաթնային և մսային տավարաբուծությունը, խոզաբուծությունը և ոչխարաբուծությունը։ ։

Արևշատում կա սննդի և սպասարկման ոլորտի օբյեկտ, խանութ։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • Արևշատի վարչական կենտրոնի համայնքային շենք
  • Արևշատի մշակույթի տուն

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

  • Վարելահող-827,03 հա
  • Խոտհարքեր-7,42 հա
  • Արոտ-1331,55 հա
  • Այլ հողատեսքեր-28,23 հա

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

  • XIV-XV դարերի եկեղեցիներ՝
  • Կարմիր ավետարան
  • Սոլոյենց սուրբ
  • Մարինենց սուրբ 

Կոնտակտային տվյալներ