Բագարան

Մարզ

Արմավիր

Համայնք

Բաղրամյան

Բնակչության թիվ առ 2026

757

Հեռավորությունը մարզկենտրոնից

43

Հեռավորությունը Երևանից

98

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Դպրոց
Հուշարձան
Բագարան
Մշակույթի տուն
Բագարան
Բագարան
Դպրոց
Հուշարձան
Բագարան
Մշակույթի տուն
Բագարան
Բագարան

Նկարագրութուն

Բագարան գյուղը գտնվում է Արմավիրի մարզում,  մարզկենտրոնից 39 կմ հարավ-արևմուտք, Ախուրյանի գետաբերանի մոտ, ծովի մակարդակից 990 մ բարձրության վրա։ Համայնքի տարածքով են անցնում Ախուրյան և Արաքս գետերը։ 

Ունի խմելու ջրի ու ոռոգման համակարգ, նաև՝ աղբյուրներ, ճանապարհը ասֆալտապատ է, կա վերանորոգված և վերազինված բուժկետ: Գյուղում բացվել է «Արմաթ» խմբակ-լաբորատորիա, որտեղ երեխաները կարող են սովորել ծրագրավորում: Գյուղի դպրոցում գործում է նաև թանգարան, որտեղ ցուցադրված են հիմնականում գյուղում դարեր շարունակ օգտագործված հնամենի իրերը։

Գյուղի երեխաները հաճախում են հարևան Երվանդաշատ բնակավայրի մանկապարտեզը։

Բագարանում գազաֆիկացման աշխատանքներ են տարվում։ 

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց,
  • գյուղապետարան,
  • բուժամբուլատորիա,
  • մշակույթի տուն,
  • «Արմաթ» խմբակ-լաբորատորիա։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, անասնապահությամբ, պտղաբուծությամբ և դաշտավարությամբ։

Վարչական տարածքը 4616.33 հա է, որից՝

  • վարելահողերը՝ 709.89 հա,
  • պտղատու և խաղողի այգիները՝ 42.45 հա,
  • խոտհարքները՝ 22.09 հա,
  • արոտավայրերը՝ 3445.2 հա:


Բնակավայրում հիմնել են դեղձենու, կեռասենու, ընկուզենու ինտենսիվ այգիներ։

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Բագարանում կա 1901 թ. սբ. Աստվածածին եկեղեցի, 10-րդ դարի Շուշանիկ եկեղեցի, Երվանդաշատի ամրոց, իսկ արևելյան մասում՝ մ.թ.ա. III - մ.թ. XIV դարի բնակատեղի։

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար` +374 77 705 034   

համայնքապետարան՝ +374 93 325 725