Բագրատաշեն

Մարզ

Տավուշ

Համայնք

Նոյեմբերյան

Բնակչության թիվ առ 2026

3217

Հեռավորությունը մարզկենտրոնից

83

Հեռավորությունը Երևանից

306

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Դպրոց
Նորակառույց մուդուլային մանկապարտեզ
Նոր դպրոցի շինարարական աշխատանքներ
Բուժկետ
Մանկապարտեզ
Բագրատաշեն
Բագրատաշեն
Բագրատաշեն
Դպրոց
Նորակառույց մուդուլային մանկապարտեզ
Նոր դպրոցի շինարարական աշխատանքներ
Բուժկետ
Մանկապարտեզ
Բագրատաշեն
Բագրատաշեն
Բագրատաշեն

Նկարագրութուն


Բագրատաշեն բնակավայրը գտնվում է Նոյեմբերյան քաղաքից հյուսիս-արևմուտք, Դեբեդ գետի աջ ափին, ՀՀ և Վրաստանի սահմանագլխին։ Համարվում է ՀՀ ամենահյուսիսային, ամենացածրադիր և ամենատաք բնակավայրերից մեկը։ 

Ոռոգման ջրագծերը լայն հնարավորություն են ստեղծել բնակավայրում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու համար։ Ծովի մակարդակից ընդամենը 380 մ բարձրության վրա աճեցվում է ձիթապտուղ, դեղձ, խաղող, նուռ, թուզ, ձմերուկ. սեխ, լոլիկ և այլն։

Ունի չոր մերձարևադարձային կլիմա։ Ձմեռը մեղմ է, հաստատուն ձյունածածկույթ չի ստեղծվում։ Հունվարի միջին ջերմաստիճանը բարձր է 0º-ից։ Անսառնամանիք օրերի թիվը անցնում է 220-ից, որը մոտ է ՀՀ ամենաբարձր ցուցանիշին։

Փողոցներն ասֆալտապատ են, անցկացված է փողոցային լուսավորություն։ Ճանապարհների վիճակը՝ բարվոք։ Գյուղում կա ազգային պարկ։ 

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոցներ,
  • մանկապարտեզներ,
  • բուժկայաններ,
  • ակումբներ,
  • գրադարաններ,
  • մշակույթի տուն,
  • համայնքային կենտրոն,
  • մաքսակետ։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Բնակչության զբաղմունքը` բուսաբուծություն, այգեգործություն և անասնապահություն։

Ծովի մակարդակից ընդամենը 450 մ բարձրության վրա աճեցվում է ձիթապտուղ, դեղձ, խաղող, նուռ, թուզ, ձմերուկ. սեխ, լոլիկ և այլն։ Նոր այգիներ են հիմնվել։

Համայնքի զբաղեցրած տարածքը՝ 2290.50 հա, որից 643.58 հա՝ արոտներ, 1016.83 հա՝ վարելահողեր։

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Պատմամշակութային կոթողներից առանձնացնում ենք նորակառույց մատուռը։ Բագրատաշեն բնակավայրում է գտնվում Սուրբ Աննա եկեղեցին:

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար` +374 94 102 232
համայնքապետարան՝ 0266-22703
[email protected]