Բազում

Մարզ

Լոռի

Համայնք

Փամբակ

Բնակչության թիվ առ 2026

1900

Հեռավորությունը մարզկենտրոնից

8

Հեռավորությունը Երևանից

120

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Նկարագրութուն

Բազում բնակավայրը գտնվում է Գուգարքի տարածաշրջանում, մարզկենտրոն Վանաձորից 1 կմ հյուսիս-արևմուտք՝ Բազումի լեռների հարավային լանջերին։ Տեղանքը հիմնականում լեռնային է, սակավահող, կլիման խիստ փոփոխական է: Հեռավորությունը համայնքային կենտրոնից կազմում է 18 կմ։ Բնակավայրը գտնվում է միջպետական նշանակության մայրուղու վրա, որը հիմնանորոգված է:

Բնակավայրի թաղամասային ճանապարհների 70 տոկոսը սալիկապատված է: Առկա է լուսավորության համակարգ, գազաֆիկացված է:

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց
  • մանկապարտեզ
  • նախակրթարան
  • բուժկետ
  • համայնքային կենտրոն /ներառում է կարի և գորգագործության խմբակներ/
  • մանկապատանեկան վերականգնողական և ժամանցի կենտրոն
  • փոստային բաժանմունք

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Աշխատունակ տարիքի բնակչության 30 տոկոսը զբաղվում է գյուղգործունեությամբ: Գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի հողերում ցանվում են հիմնականում ցորեն, գարի, և բանջարաբոստանային մշակաբույսեր:

Շուրջ 350 մարդ աշխատում է պետական և ոչ պետական տարբեր հիմնարկ ձեռնարկություններում։ 

Գյուղում գործում է պահածոների գործարան, մանրածախ առևտրի կետեր /թվով 6 մթերային խանութ/

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Գյուղից 1-2 կմ հյուսիս-արևելքում գտնվում է Բերդատեղ վայրը՝ ամրոցի ավերակներով։ Գյուղի հարավային մասում են գտնվում 12-13-րդ դարի եկեղեցին, Կամակատար մատուռը (19-րդ դ.) և 13-19-րդ դարերի մեկ այլ մատուռ։

Կոնտակտային տվյալներ

համայնքի ղեկավար՝ +37498661662
էլ.փոստ՝ [email protected]

վարչական ղեկավար՝ +37494-06-00-12
էլ.փոստ՝ tsaturyan:[email protected]