Բաղանիս

Մարզ

Տավուշ

Համայնք

Նոյեմբերյան

Բնակչության թիվ առ 2026

902

Հեռավորությունը մարզկենտրոնից

42

Հեռավորությունը Երևանից

172

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

5 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Դպրոց
Մանկապարտեզ
Բուժկետ
Բաղանիս
Բարեկարգված ճանապարհներ
Դպրոց
Մանկապարտեզ
Բուժկետ
Բաղանիս
Բարեկարգված ճանապարհներ

Նկարագրութուն

Գտնվում է Երևան-Թբիլիսի մայրուղային ճանապարհի վրա, ՀՀ պետական սահմանից 2 կմ հեռու, ծովի մակերևույթից 850 մ բարձրության վրա։ Ըստ պատմական աղբյուրների՝ Բաղանիս գյուղը հիմնադրվել է հինգերորդ դարում:

Ապահովված է խմելու և ոռոգման ջրով, գազիֆիկացված է, ճանապարհների վիճակը` բավարար։ Այստեղ բարեգործական հիմունքներով իրականացվել է մեղվափեթակների տրամադրման ծրագիր։ Բաղանիսի ոռոգման ցանցն է ընդլայնվել, տնամերձ այգիներն ու վարելահողերը ապահովված են ջրով, գյուղն ունի խմելու ջրի շուրջօրյա մատակարարում։

Բաղանիսում անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) նպատակով տրամադրվող հիփոթեքային վարկերի դեպքում տրվում է 5 մլն հավելում։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց,
  • բուժկետ,
  • համայնքային կենտրոն,
  • ակումբ-գրադարան,
  • մանկապարտեզ։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Բնակչությունը զբաղվում է գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ, դաշտավարությամբ, այգեգործությամբ, ծխախոտագործությամբ և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։

Գյուղում կա՝

  • ոռոգման ցանց,
  • ջերմոցներ,
  • հյուրանոց։

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Ըստ պատմական աղբյուրների՝ Բաղանիս գյուղը հիմնադրվել է հինգերորդ դարում: Մինչև այժմ պահպանված եկեղեցին պաշտոնական փաստաթղթերով համարվում է 10-րդ դարում կառուցված շինություն:

Գյուղի բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններից 8-ը գրանցված են ՀՀ պատմամշակութային հուշարձանների ցանկում։ Կան ամրոց, բնակատեղի, եկեղեցիներ, հանքային աղբյուրներ, խաչքարեր, հուշաղբյուր, Հարսնաքար սրբատեղի։

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար`+374 98 707 504

[email protected]՝ +374 26 622 393