- դպրոց,
- ակումբ,
- մշակույթի տուն (նորոգված),
- բուժկետ,
- գրադարան,
- համայնքապետարան,
- կապի հանգույց,
- մանկապարտեզ /վերանորոգված/։
Նկարագրութուն
Բայանդուրը գտնվում է Ախուրյան գետի ձախ կողմում։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1480 մ, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 16 կմ հարավ-արևմուտք։
Կլիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, հաստատուն ձնածածկույթով։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։ Բնակավայրը ծովի մակարդակից բարձր է 1539 մ: Բայանդուրում կառուցվել է նաև ոռոգման նոր համակարգ։ 32 հա-ով ավելացել են ոռոգվող հողատարածքները: Աշխատանքների իրականացման ընթացքում գյուղում ստեղծվել են աշխատատեղեր, տրամադրվել է գյուղտեխնիկա։
Բայանդուրում մանկապարտեզ է բացվել: Այն ունի բոլոր հարմարությունները, ինչպես նաև՝ ապաստարան։ Կառավարության աջակցությամբ մանկապարտեզին տրամադրվել է նոր գույք։
Բայանդուրում կա թռնաբուծական ֆաբրիկա, որը Շիրակի գյուղերի բնակիչներին ապահովում են աշխատատեղով։
Սուբվենցիոն ծրագրի շրջանակում համայնքում ծավալված շինաշխատանքները նոր թափ են հաղորդել գյուղական կյանքին: Կատարվել է ոռոգման ցանցի նորոգում, գազաֆիկացում, համայնքապետարանի մասնաշենքի ու մշակույթի տան նորոգում: Բայանդուրն ունի շուրջօրյա ջրամատակարարում։