Բանդիվան

Մարզ

Շիրակ

Համայնք

Ամասիա

Բնակչության թիվ առ 2026

278

Հեռավորությունը մարզկենտրոնից

26

Հեռավորությունը Երևանից

147

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Դպրոց
Եկեղեցի
Ֆերմա
Խաղահրապարակ
Մատուռ
Դպրոց
Եկեղեցի
Ֆերմա
Խաղահրապարակ
Մատուռ

Նկարագրութուն

Գյուղը գտնվում է Ախուրյան գետի ձախ ափին` ծովի մակարդակից 1940 մ բարձրության վրա: Կիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ:Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստանները:Բանդիվան գյուղի հողային տարածությունը կազմում է 1076,84 հա: Այն  ունի 64 տնտեսություն։

Գյուղում կան բազմաթիվ սառնորակ աղբյուրներ, որոնցից առանձնահատուկ է Զորավոր աղբյուրը։ Մինչ օրս պահպանված է Ներքին Բանդիվանը՝ իր մասունքներով և զարմանահրաշ բուսական աշխարհով: 

Բանդիվանը հիմնովին վերակառուցվել է: Ունի իր դպրոցը, գործում է կաթնամթերքի (պանիր) և մսամթերքի արտադրամաս։  Գյուղին տրամադրվել է գյուղտեխնիկա։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց,
  • գրադարան,
  • բուժկետ,
  • կապի հանգույց։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր` կազմելով 155 հա: Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր` կազմելով համապատասխանաբար 133 և 594 հեկտար:

Զբաղվում են պտղաբուծությամբ, հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ: Բնակավայրում գործում է կաթնամթերքի (պանիր) և մսամթերքի արտադրամաս, խոզաբուծական ֆերմա:

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Բանդիվանի շրջակայքում են գտնվում Ներքին Բանդիվան գյուղատեղին (մ.թ.ա. 1-ին հազարամյակ) իր համանուն դամբարանադաշտով, Հին Բանդիվան բնակատեղին, ինչպես նաև՝ պատմական Թագավորական կամուրջը։

Կանգուն են Կիկլոպյան ամրոցը, տների հիմքերը, գետնափոր ամբարները, մի քանի խաչքարեր: Շրջապատի բնապատկերը ամբողջացնում են Ախուրյան գետը և Մաղարա քարայրը:

Գյուղի տարածքում կան ամրոցներ և հնագույն բերդերի ավերակներ։ Գյուղն ունի 1909 թ. կառուցված սուրբ Աստվածածին եկեղեցի։ 

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար`  +374 98 577 787   

համայնքապետարան՝ +374 26 422 925