Բաշգյուղ

Մարզ

Շիրակ

Համայնք

Աշոցք

Բնակչության թիվ առ 2026

61

Հեռավորությունը մարզկենտրոնից

37

Հեռավորությունը Երևանից

158

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Դպրոց
Բուժկետ
Արոտավայր
Մատուռ
Մատուռ
Խաչքար
Բաշգյուղ
Անասնապահություն
Դպրոց
Բուժկետ
Արոտավայր
Մատուռ
Մատուռ
Խաչքար
Բաշգյուղ
Անասնապահություն

Նկարագրութուն

Բաշգյուղը գտնվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից մոտ 17 կմ հյուսիս-արևելք, ծովի մակերևույթից 2020 մ բարձրության վրա։

Կլիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։ Տարեկան տեղումների քանակը 600-700 մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստանները։

Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (146 հա), խոտհարքերը (37 հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 50 և 630 հեկտար։ Զբաղվում են հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ։ Զբաղվում են նաև խոշոր եղջերավոր անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց,
  • բուժկետ,
  • կապի հանգույց։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (146 հա), խոտհարքերը (37 հա): Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր՝ կազմելով համապատասխանաբար 50 և 630 հեկտար։

Զբաղվում են հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ, խոշոր եղջերավոր անասնապահությամբ, մեղվաբուծությամբ: Կարտոֆիլի, բանջարեղենի կերային մշակաբույսերի ցանքի աճ է սպասվում։  Ունի 12 տնտեսություն:

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Բաշգյուղն ունի կանգուն եկեղեցի, մատուռ, ամրոց, դամբարանադաշտ, հուշարձան։

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար`+374 94 232 520   

համայնքապետարան՝ +374 94 582 100