Բասեն

Մարզ

Շիրակ

Համայնք

Ախուրյան

Բնակչության թիվ առ 2026

1203

Հեռավորությունը մարզկենտրոնից

14

Հեռավորությունը Երևանից

130

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Նկարագրութուն

Բնակավայրը գտնվում է Փամփակի լեռնաշղթայի փեշերին, ծովի մակարդակից 1645մ բարձրության վրա։  Կլիման բարեխառն լեռնային է։

 Բասեն բնակավայրում գործում է երկհարկանի, կահավորված, հարմարավետ, անհատական ջեռուցման համակարգով (տեղադրված է ֆոտովոլտային կայան) մանկապարտեզ: Այն ունի բոլոր հարմարությունները։

Սուբվենցիոն ծրագրի շրջանակում համայնքում ծավալված շինաշխատանքները նոր թափ են հաղորդել գյուղական կյանքին: Ընթացքի մեջ  է նոր ոռոգման ցանցի կառուցումը, որին մասնակցում են նաև բնակավայրի բնակիչները։ Իրականացվում է  Բասեն բնակավայրի և հարակից բնակավայրերի  գազաֆիկացման  աշխատանքներ։ Համայնքապետարանի միջոցներով կատարվել է  բնակավայրի վարչական նստավայրի մասնաշենքի ու մշակույթի տան նորոգում: Մեկնարկվել է բնակավայրում մինի հարմարավետ և արդիական ֆուտբոլի դաշտի կառուցումը։ Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է և անասնաբուծությունը։ Զբաղվում են այգեգործությամբ, ծխախոտագործությամբ, հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • Դպրոց (երկհարկանի, անհատական ջեռուցման համակարգ, մեծ սպորտ դահլիճ, լաբորատորիա)
  • Մշակույթի տուն 
  • բուժկետ
  • գրադարան
  • համայնքապետարան
  • կապի հանգույց
  • մանկապարտեզ /վերանորոգված/

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Գյուղատնտեսական նշանակության հողեր՝ 3935 հա, որից՝

  • վարելահող՝ 1757 հա,
  • արոտներ ՝ 1875 հա,
  • այլ հողեր՝ 221 հա

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Բասենում կան «Ժամ» եկեղեցի, որը կառուցված է սրբատաշ տուֆից և վերանորոգված է 1842 թ., «Սարավերի» եկեղեցի և «Ավերք» մատուռ։ Մոտակայքում կան գյուղատեղիներ, խաչքարեր։ Ի հիշատակ Մեծ Եղեռնի և 1988 երկրաշարժի անմեղ զոհերի, Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների և 2020թ Արցախյան պատերազմում հերոսացածների հուշահամալիրը։ 

Կոնտակտային տվյալներ

Վարչական ղեկավար՝ +374 41  963 647