Բավրա

Մարզ

Շիրակ

Համայնք

Աշոցք

Բնակչության թիվ առ 2026

706

Հեռավորությունը մարզկենտրոնից

46

Հեռավորությունը Երևանից

167

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Նոր կառուցվող կրթահամալիր
Դպրոց և սպորտդպրոց
Բուժկետ
Արտադրամաս
Դաշտեր
Եկեղեցի
Բավրա
Բավրա
Վարչական շենք
Խաղահրապարակ
Բավրա
Նոր կառուցվող կրթահամալիր
Դպրոց և սպորտդպրոց
Բուժկետ
Արտադրամաս
Դաշտեր
Եկեղեցի
Բավրա
Բավրա
Վարչական շենք
Խաղահրապարակ
Բավրա

Նկարագրութուն

Բավրա գյուղը գտնվում է հանրապետության հյուսիսում, Վրաստանի Հանրապետության սահմանից 2,5 կմ հեռավորության վրա: Գյուղը վերակառուցվել Գյումրի-Վրաստան ավտոճանապարհի հարևանությամբ: Ներկայումս հիմնանորոգվում է Գյումրի-Բավրա-Վրաստանի սահման մայրուղու 11․5 կմ հատվածը։

Աշոցքի տարածաշրջանում ամբողջովին դաշտավայրեր են, արոտավայրեր, բոլոր պայմանները կան անասնապահությամբ լիարժեք զբաղվելու համար։ Բավրան ոռոգման ջրի խնդիր չունի։ Գյուղին տրամադրված է գյուղտեխնիկա։

Բնակավայրում իրականացվել են բնական գազի ներքին ցանցի կառուցման աշխատանքներ։ Այստեղ երիտասարդական կենտրոն է գործում, որը տարբեր ծրագրեր է իրականացնում, գյուղում անցկացվում են համակարգչային դասընթացներ, սեմինարներ։ Կազմակերպվում են ճամբարներ, մշակութային և մարզական միջոցառումներ։ Բարեկարգվել են ճանապարհները։ Բավրայում նոր կրթահամալիր է կառուցվում։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց,
  • բուժկետ,
  • կապի բաժանմունք,
  • արվեստի դպրոց՝ պարի խմբակով,
  • երիտասարդական կենտրոն,
  • մերձակայքում տեղակայված են սահմանապահ ուղեկալ, մաքսատուն և բանկի մասնաճյուղ,
  • համայնքային կենտրոն, որը ներառում է գյուղապետարան, հանդիսությունների սրահ, գրադարան և համակարգչային սենյակ։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Բնակչությունը զբաղվում է անասնաբուծությամբ։

Բնակավայրում գործում են՝ 

  • ֆերմա,
  • հնդկացորենի վերամշակման գործարան,
  • ջրամբար,
  • կարի արտադրամաս։

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Բավրայից հարավ-արևմուտք կան բնակավայրի և բերդի ավերակներ (XIX դար), ինչպես նաև 1880 թ. սրբատեղի (Սուրբ վանք)։

2012 թ. կառուցվել է Սբ․ Նշան եկեղեցին։ 

Պահպանվել են հին Բավրայի ավերակները: Գյուղից հարավ-արևմուտք ևս կան մեկ այլ բնակավայրի և բերդի ավերակներ:

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար`+374 93 803 946

համայնքապետարան՝ +374 24 521 482       

էլ. հասցե՝ [email protected]