- բուժհաստատություն:
Նկարագրութուն
Բարգուշատը գտնվում է Կապան քաղաքից 6 կմ դեպի հյուսիս-արևելք՝ Գորիս-Կապան ավտոճանապարհի ձախ կողմում, ծովի մակարդակից 800-900 մ բարձրության վրա։
Հարթեցված ու բարեկարգված է Բարգուշատ տանող ճանապարհը, հին լուսատուները փոխարինվել են նոր էներգախնայող լեդ լուսատուներով։ Գյուղի բնակիչների ապրելու պայմանները բարելավելու համար մի շարք աշխատանքներ են տարվել։ Բնակավայրն ապահովված է խմելու և ոռոգման ջրով։ Բարգուշատում գործում է տրանսպորտ։ Գյուղին տրամադրվել են մոտոբլոկներ և խոտհնձիչներ։