- դպրոց,
- բուժկետ,
- մշակույթի տուն,
- համայնքային կենտրոն,
- փոստային բաժանմունք։
Նկարագրութուն
Բարեկամավանը գտնվում է ՀՀ պետական սահմանից 1 կմ հեռավորության, Նոյեմբերյանից մոտ 9 կմ արևելք, Ոսկեպարի լեռնաշղթայի հյուսիսային լանջերին, ծովի մակարդակից 720 մ բարձրության վրա։ Տեղի կլիման բարենպաստ է ամենատարբեր մրգերի ու բանջարեղենի աճեցման համար:
Հանրային տրանսպորտը գործում է։ Ճանապարհների վիճակը`բարվոք։ Ստեղծվել է արտաքին լուսավորության էներգախնայող և ամբողջությամբ նոր ենթակառուցվածք։ Համայնքը կապի և հեռահաղորդակցության խնդիր չունի։