Բարձրավան

Մարզ

Սյունիք

Համայնք

Գորիս

Բնակչության թիվ առ 2026

123

Հեռավորությունը մարզկենտրոնից

47

Հեռավորությունը Երևանից

270

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

5 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Դպրոց
Վարչական շենք
Ֆերմա
Բարձրավան
Բարձրավան
Բարձրավան
Խաղահրապարակ
Եկեղեցի
Եկեղեցի
Եկեղեցի
Եկեղեցի
Բարձրավան
Ճանապարհ
Բարձրավան
Բարձրավան
Բարձրավան
Բարձրավան
Բարձրավան
Դպրոց
Վարչական շենք
Ֆերմա
Բարձրավան
Բարձրավան
Բարձրավան
Խաղահրապարակ
Եկեղեցի
Եկեղեցի
Եկեղեցի
Եկեղեցի
Բարձրավան
Ճանապարհ
Բարձրավան
Բարձրավան
Բարձրավան
Բարձրավան
Բարձրավան

Նկարագրութուն

Բարձրավանը գտնվում է մարզկենտրոն Կապանից 57 կմ դեպի հյուսիս, ծովի մակարդակից մոտ 1500-1520 մ է։ Գյուղն ունի գեղատեսիլ բնություն ու մի շարք պատմամշակութային կոթողներ:Բնակիչների մի մասը 1866 թ. եկել է Շինուհայր գյուղից։

Գորիսի կենտրոնից դեպի Բարձրավան շաբաթական 2 անգամ անվճար հիմունքներով գործում է տրանսպորտ:«Յունիսեֆի» և «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի ջանքերով փոքրիկները շաբաթը երեք օր նախակրթարան հաճախելու հնարավորություն ունեն։ Լուծված է գյուղի լուսավորության հարցը։ Բնակավայրն ունի բուժկետ։ Գյուղին հաց է մատակարարում Որոտանի հացաբուլկեղենի արտադրամասը։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց (վերանորոգված),
  • մանկապարտեզ,
  • գյուղապետարան,
  • բուժկետ։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ, այգեգործությամբ և բանջարաբուծությամբ։

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են անասնապահությունը և դաշտավարությունը:

Հողեր (ընդամենը)` 2795 հա, այդ թվում`
- գյուղատնտեսական նշանակության հողեր` 995 հա, որից`
- վարելահող` 276 հա, բազմամյա տնկարկ` 15 հա, խոտհարք` 278 հա, արոտ` 83 հա, այլ հողատեսք`343 հա,
- բնակավայրերի հողեր` 16 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 3 հա,
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 3 հա,
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 8 հա,
- անտառային հողեր` 1765 հա, որից անտառածածկ` 1544 հա,
- ջրային հողեր` 6 հա։

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Գյուղի տարածքում են գտնվում Սբ. Հռիփսիմե (վերականգնված 19-րդ դարում), Քրատակի Սուրբ Մինաս (կառուցված 1821 թ.) եկեղեցիները, Բղենո-Նորավանքի հուշարձանների համալիրը (939 թ.), Պաշարաջուր և Մաճ կոչված հին գյուղատեղիները։

Կոնտակտային տվյալներ

համայնքապետարան՝ +374 28 42-25-52