Բենդիկ

Մարզ

Լոռի

Համայնք

Ալավերդի

Բնակչության թիվ առ 2026

41

Հեռավորությունը մարզկենտրոնից

75

Հեռավորությունը Երևանից

209

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Բենդիկ
Բենդիկ
Շամլուղի դպրոց, որտեղ հաճախում են նաև Բենդիկի երեխաները
Եկեղեցի
Պղնձի հանքավայր
Բենդիկ
Բենդիկ
Շամլուղի դպրոց, որտեղ հաճախում են նաև Բենդիկի երեխաները
Եկեղեցի
Պղնձի հանքավայր

Նկարագրութուն

Բենդիկ գյուղը գտնվում է Շամլուղ քաղաքից 5 կմ հեռավորության վրա, հայ-վրացական սահմանագլխին, նախալեռնային  գոտում։

Բենդիկում գործարկվել է երթուղայինը, շաբաթական 3 անգամ՝ Բենդիկ-Ալավերդի ուղղությամբ։ Գյուղը լուսավորված է, ունի ջուր մատակարարող ջրամաբար, օգտվում են նաև բնական աղբյուրներից։ Աշակերտները հաճախում են Շամլուղի դպրոց։

Համայնքում գտնվող միջնադարյան եկեղեցին հիմնանորոգվել է:

Համայնքային նշանակության հաստատություններ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Բնակչությունը հիմնականում զբաղվում է երկրագործությամբ ու անասնապահությամբ:

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Բնակավայրը պատմամշակութային շատ կոթողներ ունի, որոնք թվագրվում են միջնադարին: Բենդիկ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում ներառված է 13 հուշարձան՝ դամբարանադաշտ /Ք.ա. 11-19 դդ./, եկեղեցիներ, խաչքարեր և այլն:

Բենդիկի մոտ է գտնվում նաև 10-րդ դարի Կկվի բույն ամրոցը, վաղ-բրոնզեդարյան դամբարանադաշտերը։  Սուրբ Գևորգ եկեղեցին՝ 10-13-րդ դդ. գտնվում է Բենդիկ թաղամասում, այստեղ են գտնվում նաև Նիկոլայի Խաչքարը՝ 1645թ, Բերդաքարը, Վերին Խաչերը։ Լալվար սարը և «Ղամշլուղ» կոչվող հանդամասը շատ գրավիչ կարող են լինել զբոսաշրջիկների համար:

Կոնտակտային տվյալներ

Ալավերդիի համայնքապետարան՝ (0253) 2-41-00
վարչական ղեկավար՝ +374-91-50-30-60