Բենիամին

Մարզ

Շիրակ

Համայնք

Ախուրյան

Բնակչության թիվ առ 2026

743

Հեռավորությունը մարզկենտրոնից

15

Հեռավորությունը Երևանից

114

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Նկարագրութուն

Բնակավայրը գտնվում է Ախուրյան գետի ձախ կողմում: Գետի վտակներից մեկը՝ Կարկաչունը, հոսում է բնակավայրի տարածքով: Բենիամինի բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 1540 մ։

Կլիման բարեխառն է, համեմատաբար տաք ամառով և չափավոր ցուրտ ձմեռով:

Բենիամինն ունի շուրջօրյա ջրամատակարարում, բնակավայրի կենտրոնական փողոցը ասֆալտապատ է, գազաֆիկացված է, 2,6 կմ երկարությամբ ոռոգման ցանցը նորոգված է, որով իրականացվում է բնակավայրի ցանքատարածությունները ջրելու գործընթացը: Բնակավայրի տարածքով է անցնում Հյուսիս - Հարավ Մ1 մայրուղին:

Մեծ հետաքրքրություն է ներկայացնում բնակավայրի հնագիտական տարածքը, որտեղ երկարամյա պեղումների արդյունքում գտել են աքեմենյան և անտիկ ժամանակաշրջանների բացառիկ նկարագրությունը ներկայացնող չկրկնվող նմուշներ:

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց
  • ակումբ
  • մշակույթի տուն
  • բուժկետ
  • գրադարան
  • համայնքապետարան
  • կապի հանգույց
  • մանկապարտեզի շենք /վերանորոգման ենթակա/

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Գյուղատնտեսական նշանակության հողեր՝ 688,09 հա, որից՝

  • վարելահող՝ 417,15 հա
  • արոտավայր՝ 257,7 հա
  • այլ հողեր՝  13,24 հա

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Բնակավայրում են գտնվում  Ժամ եկեղեցին և «Թուխ Մանուկ» մատուռը, նաև Հայրենական Մեծ պատերազմում զոհված մարտիկների հուշարձանն ու Խորհրդային Միության հերոս գեներալ-մայոր Բենիամին Հովհաննեսի Գալստյանի հուշարձանը:

Կոնտակտային տվյալներ

Վարչական ղեկավար՝ +374 98  943 104