- 4 հանրակրթական դպրոց,
- 2 մանկապարտեզ,
- «Թումո» շարժական կենտրոն,
- ԻՄՓԱՔԹ-1 երիտասարդական ակումբ,
- երաժշտական դպրոց,
- սպորտդպրոց,
- բժշկական կենտրոն,
- մշակույթի տուն,
- մշակույթի կենտրոն,
- համայնքային կենտրոն,
- «Ալիք» համալսարանի մասնաճյուղը,
- պետական քոլեջ,
- պատմական թանգարան,
- գրադարաններ,
- բազմաբնակարան շենքեր։
Նկարագրութուն
Բերդը գտնվում է Տավուշ գետի ձախ ափին, մարզկենտրոն Իջևան քաղաքից հեռու է 54 կմ դեպի արևելք։
Քաղաքը գազաֆիկացված է։ Բերդում գործում է «Թումո» շարժական կենտրոն, ինչպես նաև ԻՄՓԱՔԹ-1 երիտասարդական ակումբը, որի գործունեությունը միտված է երեխաների քաղաքացիական ու հասարակական ակտիվության բարձրացմանը։
Հիմնանորոգվում է Բերդի կենտրոնական զբոսայգին։ Ապահովված է տրանսպորտով՝ դեպի շրջկենտրոն, լուսավորությամբ, ջրի խնդիրը լուծված է, սուբվենցիոն ծրագրի շնորհիվ ձեռք է բերվել գյուղտեխնիկա։ Բերդ քաղաքում և համայնքի գյուղական բնակավայրերում ճանապարհների բարեկարգման աշխատանքներ են ընթանում։
Համայնքում կազմակերպվում է արդեն ավանդական Շամշադինի մեղրի և հատապտուղների փառատոնը։ Այն համախմբում է Բերդի և հարակից 16 սահմանամերձ համայնքների ներկայացուցիչներին։