- դպրոց,
- մանկապարտեզ,
- բուժկետ,
- պատմաազգագրական թանգարան,
- գյուղապետարան։
Նկարագրութուն
Գտնվում է Մարզկենտրոն Իջևանից 17 կմ դեպի հյուսիս, ծովի մակարդակից բարձր է 500-700 մ։ Բերքաբերն ունի բարեխառն կլիմա։ Այն Հայաստանի պատմական բնակավայրերից է, հիմանդրվել է Արցախից և Նախիջանից տեղափոխվածների կողմից 13-14-րդ դարերում։
Գյուղն ապահովված է արտաքին լուսավորությամբ։ Բերքաբերում ջրատաքացուցիչներ են տեղադրվել, բնակիչներն ապահովվել են շուրջօրյա տաք ջրով։ Սուբվենցիոն ծրագրով ջրագիծ է անցկացվել. ոռոգվող հողատարածքն ընդլայնվում է։ Վերջին տարիներին գյուղացիները նոր այգիներ են հիմնել։
Այստեղ մեծ թափով կատարվում են շինաշխատանքներ՝ մարզադաշտ է կառուցվում, մանկապարտեզի տարածքն է բարեկարգվել։ Բերքաբերում իրականացվում է «Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման» ծրագիրը։