- դպրոց,
- գրադարան,
- բուժկետ,
- կապի հանգույց։
Նկարագրութուն
Գյուղը գտնվում է Ամասիայից 12 կմ հարավ-արևմուտք, Շիրակի դաշտի հյուսիս-արևմուտքում, Ախուրյան գետի աջակողմյան գետահովտում` ծովի մակարդակից 1730 մ բարձրության վրա:
Բյուրակնում ընթանում են 200 տեղ հզորությամբ նոր կրթահամալիրի կառուցման աշխատանքները։
Ունի աղբյուրներ, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր: Բյուրակնում բնակիչները տեղադրել են արևային կայաններ։ Գյուղում գործում է երթուղի։
Գյուղին տրամադրվել է գյուղտեխնիկա։ Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ, հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ: