Գագարին

Մարզ

Գեղարքունիք

Համայնք

Սևան

Բնակչության թիվ առ 2026

2000

Հեռավորությունը մարզկենտրոնից

40

Հեռավորությունը Երևանից

55

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Նկարագրութուն

Գագարին բնակավայրը գտնվում է Սևան համայնքում։ Գագարինը ունի ինքնատիպ հատակագիծ, կենտրոնից ճառագայթաձև սկիզբ են առնում թաղամասերը` տուֆակերտ շենքերով, վերջնամասում էլ գտնվում է Շիրազի թաղամասը։ Գագարինը երկաթուղային ու ավտոմոբիլային բանուկ ճանապարհներով կապված է մայրաքաղաքի ու մարզկենտրոնի հետ։ 

Բնակավայրի փողոցները ասֆալտապատ են, բարեկարգ, առկա է փողոցային լուսավորության համակարգ և գազաֆիկացում։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց
  • մանկապարտեզ
  • բուժամբուլատորիա
  • մշակույթի տուն
  • գրադարան
  • «Հայփոստ»-ի բաժանմունք

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Բնակավայրը արդյունաբերական քաղաքատիպ ավան լինելու պատճառով չի ունեցել հողային ֆոնդ և բնակչությունը չի զբաղվում գյուղատնտեսությամբ, ներկայումս բնակչությունը զբաղվում է բիզնեսով, առևտրով, շինարարությամբ և այլ աշխատանքներով։

Գագարին բնակավոյրի վարչական սահմաններով է անցնում Հարավկովկասյան երկաթուղին։ Գործում է «ԱՄԱ ԿՈՄՊՐԵՍՈՐ» ընկերությունը, որը զբաղվում է կոմպրեսորների արտադրանքով և արտահանմանբ։
Բնակավայրը ունի սառցակոմբինատ, որը կարող է տեղավորել 20-30 հազար տոննա մթերք։

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Բնակավայրի Գայի փողոցում է գտնվում Սուրբ Խաչ մատուռը, իսկ կենտրոնական հատվածում զբոսայգու հարևանությամբ տեղադրված է Յու. Գագարինի արձանը։

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար՝ +37498052080