- դպրոց։
Նկարագրութուն
Գառնահովիտը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի հուսիս-արևմտյան մասում, Արագած լեռան արևմտյան լանջին։ Ծովի մակերևույթից 2150 մ բարձրության վրա։ Տարածքը՝ 0,47 կմ⊃2;։ Գյուղը բավականին հին պատմություն ունի։ Գառնահովիտը նախնադարյան այն եզակի բերդաքաղաքներից է, որը չի լքվել։ Մարզկենտրոնից գտնվում է 63 կմ հեռավորության վրա, մայրաքաղաքից՝ 76 կմ։
Գյուղի տարածքները ամբողջովին բարեկարգված են։ Իրականացվել են ցերեկային լուսավորության ցանցի բարեկարգման և ներբնակավայրային ճանապարհների հարթեցման աշխատանքներ։ Մոդուլային տիպի դպրոց է կառուցվում։
Համայնքը նպաստավոր պայմաններ ունի գյուղատնտեսության, մասնավորապես՝ անասնապահության զարգացման համար։ Գյուղն ապահովված է խմելու և ոռոգման ջրով։