Գառնառիճ

Մարզ

Շիրակ

Համայնք

Ամասիա

Բնակչության թիվ առ 2026

198

Հեռավորությունը մարզկենտրոնից

55

Հեռավորությունը Երևանից

180

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Դպրոց
Ֆերմա
Հյուրատուն
Գառնառիճ
Գյուղտեխնիկա
Մատուռ
Գառնառիճ
Դպրոց
Ֆերմա
Հյուրատուն
Գառնառիճ
Գյուղտեխնիկա
Մատուռ
Գառնառիճ

Նկարագրութուն

Գառնառիճը գտնվում է Ամասիա գյուղից 24 կմ հյուսիս-արևմուտք, մարզկենտրոնից՝ 37 կմ հեռավորության, ծովի մակարդակից 2020 մ բարձրության վրա: Համայնքի վարչական տարածքի մեջ մտնում են Գառնառիճ և Եղնաջուր գյուղերը: Գյուղը գտնվում է Աշոցքի սարավանդում, Արփի լճի հյուսիս-արևմտյան ալիքավոր հարթավայրում: Տա­րած­քում կան մոտ 670 տե­սա­կի բույ­սեր (խո­լորձ, թրա­շու­շան, հի­րիկ, կա­կաչ, շու­շան)։ 

Ունի սառնորակ աղբյուրներ, որոնք օգտագագործվում են որպես խմելու ջուր: Ջրա­գի­ծը,  դե­պի խոտ­հարք տա­նող ճա­նա­պարհ­նե­րը վե­րա­նորոգ­ված են։ Շրջակայքում կան վրանավաններ։  
Գյուղին տրամադրվել է գյուղտեխնիկա։ 

Ճանապարհները, ջրի առուները նորոգված են։  Նպա­տակ կա Գառ­նա­ռի­ճում զար­գաց­նել գյու­ղա­կան զբո­սաշր­ջու­թյու­նը։ Զբաղվում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, պտղաբուծությամբ (խնձոր, տանձ, բալ), խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ:

Համայնքային նշանակության հաստատություններ

  • վերանորոգված դպրոց,
  • նա­խակր­թա­րան,
  • գրադարան,
  • բուժկետ,
  • «Ար­մաթ» ծրագ­րա­վոր­ման լա­բո­րա­տո­րիա,
  • նորաստեղծ էկո-հյուրատուն,
  • կապի հանգույց։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (251 հա), խոտհարքերը (157 հա): Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, խոտհարքեր, արոտավայրեր` կազմելով համապատասխանաբար 381, 332, 2407 հեկտար: Գյուղատնտեության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է:

Գյուղում 45 տնտեսություն կա։ 

Զբաղվում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, պտղաբուծությամբ (խնձոր, տանձ, բալ), խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ:

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Գառնառիճի տարածքում գտնվում է կիսավեր եկեղեցի, որի կառուցումը վերագրվում է 6-րդ կամ 10-րդ դարերին: Շրջակայքում կան կիկլոպյան ամրոցի ավերակներ, Արփի լիճ ազգային պարկը։ 

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար`   +374 77 532 977
համայնքապետարան՝ (0246) 22925