- 7 դպրոցներ
- Գավառի տարածքշրջանային մանկավարժահոգեբանական կենտրոն
- Գավառի պետական համալսարան
- Գավառի բժշկական քոլեջ
- Գավառի գյուղատնտեսական քոլեջ
- Գավառի երաժշտական քոլեջ
- 5 մանկապարտեզ
- երկրագիտական թանգարան
- «Հայփոստի» բաժանմունք
Գավառ բանավայրը գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզում, Սևանա լճի ավազանի արևմտյան մասում, Գեղամա լեռնաշղթայի արևելյան լանջերին։ Գավառագետի ավազանի տարածքի մոտ 80% -ը գտնվում է մինչեւ 2000մ բարձրության վրա, ամենաբարձր լեռնագագաթը Աժդահակն է` 3598մ բարձրությամբ:Գավառում կան հանքային բուժիչ (ածխաթթվային) առատ աղբյուրներ։ Տեղակայված է Սևան երկաթուղային կայարանից՝ 36 կմ հեռավորության վրա։
Համայնքը գազաֆիկացված է,ունի փողոցային լուսավորության համակարգ,իրականացվում է կանոնավոր աղբահանություն։
Գավառում տնտեսության հիմնական ճյուղը գյուղատնտեսությունն է։ Զբաղվում են ցորենի, գարու, կարտոֆիլի, կաղամբի, կորնգանի, առվույտի մշակությամբ։ Զբաղվում են նաև անասնապահությամբ և մեղվապահությամբ։
Գավառ համայնքում պահպանվել է 20-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին,19-րդ դարի Սուրբ Կարապետ բազիլիկ եկեղեցին։ Քաղաքից Արծվաքար տանող ճանապարհի եզրին գտնվում է Սուրբ Հովհաննես մատուռը
Համայնքի ղեկավար՝ +37426423423