Գեղամասար

Մարզ

Գեղարքունիք

Համայնք

Վարդենիս

Բնակչության թիվ առ 2026

950

Հեռավորությունը մարզկենտրոնից

81

Հեռավորությունը Երևանից

153

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

5 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Դպրոց
Գեղամասար
Մանկապարտեզի վերանորոգման և նոր մասնաշենքի կառուցման աշխատանքներ
Բուժկետ
Խաղադաշտ
Գեղամասար
Ջերմոցներ
Գեղամասար
Գեղամասար
Դպրոց
Գեղամասար
Մանկապարտեզի վերանորոգման և նոր մասնաշենքի կառուցման աշխատանքներ
Բուժկետ
Խաղադաշտ
Գեղամասար
Ջերմոցներ
Գեղամասար
Գեղամասար

Նկարագրութուն

Գեղամասարը գտնվում է մարզկենտրոնից 101 կմ հարավ-արևելք, ծովի մակարդակից 2050 մ բարձրության վրա։ Գյուղի մոտակայքում են գտնվում Գեղամասարի ջրվեժները։ 

Գեղամասարում կառուցվել է խմելու ջրատարի ներքին ցանց, ինչի շնորհիվ հիմնովին կարգավորվել է խմելու ջրի մատակարարման խնդիրը։ Գյուղն ունի նոր մանկապարտեզ։ Սուբվենցիոն ծրագրով տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ։ Ծրագրի շահառուները կունենան տաք ջրի հասանելիություն, միևնույն ժամանակ նվազեցնելով էներգիայի օգտագործման ծախսերն ու անտառհատումները։ Ապահովված է գյուղի արտաքին լուսավորությունը։ Գյուղում տեղադրվել է «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոց։ 

Գեղամասարում ցանքի տակ են մշակման ենթակա բոլոր վարելահողերը։  Բնակավայրում արևային պանելներ են տեղադրվել։

Պետական միջոցներով կհիմնանորոգվի Սևան-Շողակաթ-Վարդենիս միջպետական ճանապարհի Արեգունի-Գեղամասար հատվածը։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց,
  • առողջության առաջնային պահպանման կենտրոն,
  • մանկապարտեզ։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Բնակչությունը զբաղվում է հացահատիկի, կերային մշակաբույսերի մշակությամբ, ծխախոտագործությամբ և անասնապահությամբ։ 

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Գյուղից հյուսիս գտնվում է եկեղեցի, 4 կմ հարավ-արևմուտք՝ Սպիտակ վանք եկեղեցի։ Պատմամշակութային հուշարձաններից առանձնանում են նաև մատուռն ու ամրոցը։ 

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար` +374 98 129 911
[email protected]
համայնքապետարան՝  
(0269)22031
[email protected]