Գեղամավան

Մարզ

Գեղարքունիք

Համայնք

Սևան

Բնակչության թիվ առ 2026

1744

Հեռավորությունը մարզկենտրոնից

37

Հեռավորությունը Երևանից

60

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Նկարագրութուն

Բնակավայրը գտնվում է Գեղարքունիքի մարզի Սևանի տարածաշրջանում, Հրազդան գետի ձախակողմյան ափին, ծովի մակերևույթից 1850մ բարձրության վրա:

Բնակավայրն ամբողջությամբ գազաֆիկացված է և ապահովված խմելու ջրով: Բնակավայրի փողոցները ամբողջությամբ ապահոված են գիշերային լուսավորության համակարգով և գրեթե 70% ասֆալտապատ է:  

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց
  • մանկապարտեզ
  • բուժկետ
  • մշակույթի  տուն
  • «Հայփոստ»-ի բաժանմունք

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Գեղամավանի վարչական տարածքը կազմում է 3128,37 հա, որից 829 հա վարելահող, 246 հա խոտարք և 898 հա արոտավայր:

Բնակչությունը զբաղվում է  անասնապահությամբ և հողագործությամբ,  վերջին  տարիներին սկսել  է  զարգանալ նաև ինտենսիվ այգեգործությունը  և ջերմատնային  բուսաբուծությունը: Մշակում են հիմնականում հացահատիկային կուլտուրաներ ( ցորեն, գարի, հաճար), կերային  մշակաբույսեր  և կարտոֆիլ:

Վերջին տարիներին գյուղատնտեսության պետական աջակցության ծրագրերի շնորհիվ մեծ զարգացում է ստանում ինտենսիվ այգեգործությունը և ջերմատնային բուսաբուծությունը: Հիմնվել է 4,8 հա տանձենու ինտենսիվ այգի ժամանակակից տեխնոլոգիաներով (կաթիլային ոռոգման համակարգ և հակակարկտային ցանց) և 7,5 հա ջերմատնային տնտեսություն, որտեղ զբաղվում են ծաղկաբուծությամբ:

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Բնակավայրի տարածքում պահպանվել են Սուրբ Աստվածածին (14 -15 րդ դար), Սուրբ Խաչ (12-13 րդ դար) և Թուխ Մանուկ (14-15րդ դար) մատուռները։

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար՝ +37493235464