- «Գեղանիստի վարչական կենտրոնի» համայնքային շենք
- Գեղանիստի Նախադպրոցական ուսումնական հաստատություն ՀՈԱԿ
Նկարագրութուն
Բնակավայրը գտնվում է Արագած լեռան ստորոտում՝ ծովի մակարդակից 1850մ բարձրության վրա; Տարվա եղանակների բաշխվածությունը անհամաչափ է, ձմռան տևողությունը մոտ 6 ամիս է։ Գեղանիստի տարածքը գտնվում է լեռնատափաստանային ենթագոտում, տարածքի ռելիեֆը հիմնականում լեռնային է, կտրտված ձորակների լայն ցանցով: Արթիկ քաղաքին և մարզկենտրոնին կապող բոլոր ճանապարհները ասֆալտապատ են և բարեկարգ, ենթակառուցվածքները հեշտ հասանելի։
Անասնապահության հիմնական ճյուղերն են՝ կաթնային և մսային տավարաբուծությունը, խոզաբուծությունը և ոչխարաբուծությունը։ Գեղանիստում զբաղվում են մեղվաբուծությամբ։
Գյուղում կա սպասարկման ոլորտի օբյեկտ և հանդիսությունների սրահ, խանութներ։