Գեղասար

Մարզ

Լոռի

Համայնք

Սպիտակ

Բնակչության թիվ առ 2026

916

Հեռավորությունը մարզկենտրոնից

30

Հեռավորությունը Երևանից

110

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Նկարագրութուն

Գեղամասար բնակավայրը գնտվում է Սպիտակ համայնքում ծովի մակերևույթից 1660մ բարձրության վրա, Փամբակ գետի աջ ափին: Հարավից շրջափակված է լեռներով:

Գյուղի ջրամատակարարումը կազմակերպված է շրջակա լեռնային աղբյուրներից բերված ջրագծերով։ Գյուղը գազաֆիկացված է։ Գյուղի ճանապարհները բարեկարգ են։

Գյուղի հյուսիսային կողմից անցնում է Գյումրի-Վանաձոր մայրուղին և երկաթուղու գիծը, որոնց միջոցով ապահովում է գյուղի տրանսպորտային կապը:

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց
  • մանկապարտեզ
  • բուժկետ
  • «Հայփոստ»-ի բաժանմունք

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Գեղասար բնակավայրն ունի 240,13 հա վարելահող և 617,47 հա արոտավայր, վարելահողերի 20 տոկոսը ոռոգվող են։

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ, կարտոֆիլի, հացաբույսերի, բանջարա-բոստանային կուլտուրաների և խոտաբույսերի մշակությամբ։

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Գյուղում է գտնվում Սուրբ Սարգիս եկեղեցին (XIX դար), իսկ 2 կմ հեռու Սուրբ Աստվածածին սրբավայրը:

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար՝ +374 77 79 93 99

էլ. հասցե՝ [email protected]