Գետաթաղ

Մարզ

Սյունիք

Համայնք

Սիսիան

Բնակչության թիվ առ 2025

143

Հեռավորությունը մարզկենտրոնից

113

Հեռավորությունը Երևանից

228

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

5 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Եկեղեցի
Գետաթաղ
Գետաթաղ
Գետաթաղ
Գետաթաղ
Ֆերմա
Հուշարձան
Եկեղեցի
Հուշարձան
Հուշարձան
Բուժկետ
Վարչական շենք
Եկեղեցի
Գետաթաղ
Գետաթաղ
Գետաթաղ
Գետաթաղ
Ֆերմա
Հուշարձան
Եկեղեցի
Հուշարձան
Հուշարձան
Բուժկետ
Վարչական շենք

Նկարագրութուն

Գետաթաղը գտնվում է ծովի մակերևույթից 1470 մ բարձրության վրա։ Գյուղը գոյություն է ունեցել միջին դարերից։ Սիսիան քաղաքից հեռու է մոտ 12 կմ դեպի հարավ-արևելք, Կապան մարզկենտրոնից՝ մոտ 113 կմ։

Գետաթաղը միջին դարերում եղել է գրչության կենտրոն, մեզ են հասել են 17-րդ դարի 1-ին երեսնամյակում այստեղ գրված մի քանի հայերեն ձեռագրեր։ 

Գետաթաղ հիմա կարելի է հասնել բարեկարգ ճանապարհով, որը շահագործման է հանձնվել 2019 թ. գարնանը: Ասֆալտապատ ավտոճանապարհը հասնում է մինչև Լորաձորի վերջին գյուղը՝ Լեռնաշեն կամ Շենաթաղ:

Սյունիքի մարզի Դարբաս‚ Գետաթաղ‚ Լոր‚ Շենաթաղ համայնքներով անցնող շուրջ 13.7 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվել է «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի» շրջանակում։

Այստեղ նպաստավոր պայմաններ են ստեղծված անասնապահության համար։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • մշակույթի տուն,
  • բուժկետ։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են անասնապահությունը, դաշտավարությունը: Գյուղատնտեսությամբ զբաղվում է 81 գյուղացիական տնտեսություն: 

Հողերը (ընդամենը)` 1312 հա, այդ թվում`

- գյուղատնտեսական նշանակության հողեր` 1036 հա, որից` վարելահող` 35 հա, բազմամյա տնկարկ` 7 հա, արոտ` 882 հա, այլ հողատեսք`106 հա,

- բնակավայրերի հողեր` 27 հա,

- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 3 հա, 

- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`1 հա, 

- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 13 հա, 

- անտառային հողեր` 229 հա, որից անտառա ծածկ` 229 հա, 

- ջրային հողեր` 2 հա:

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Գյուղում կա 1702 թ. կառուցված Ս. Աստվածածին եկեղեցին։ Գյուղի մոտակայքում են գտնվում Բաբայավար, Բհարլու, Թամբալ, Խաչի հողեր գյուղատեղիները։

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար` +374 93 173 949
համայնքապետարան՝ 
(0283) 23330
[email protected]