Գետափ

Մարզ

Վայոց ձոր

Համայնք

Եղեգնաձոր

Բնակչության թիվ առ 2026

2395

Հեռավորությունը մարզկենտրոնից

4

Հեռավորությունը Երևանից

122

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Նկարագրութուն

Գետափ բնակավայրը տեղակայված է Եղեգնաձորից 4 կմ հեռավորության վրա՝ Երևան–Մեղրի մայրուղու ձախակողմյան մասում, ծովի մակերևույթից 1310մետր բարձրության վրա։ Գյուղի միջով հոսում է Եղեգիս գետը: Գյուղի կլիման ցամաքային է։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց
  • մանկապարտեզ
  • մշակույթի տուն
  • բուժկետ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Բնակչության հիմնական զբաղվածությունը՝ այգեգործություն, անասնապահություն, բանջար-բոստանային մշակաբույսերի մշակություն: Գյուղատնտեսական նշանակության հողեր՝ 1914.1հա, որից՝

  • վարելահողեր՝ 361.48 հա,
  • արոտներ-304.99հա,
  • պտղատու այգի՝ 49,6 հա,
  • այլ հողատեսքեր՝ 1198.03 հա։

Բնակավայրում կա գինու գործարան, խանութներ, հանգստյան գոտիներ, 2 ռեստորանային համալիր։

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Գետափում պահպանվել են Դադայի ամրոցի ավերակները, գյուղամիջյան մատուռ, Անդրանիկ Օզանյանի հուշարձանը:

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավարի գրասենյակ՝ +37428122967