Գետք

Մարզ

Շիրակ

Համայնք

Ախուրյան

Բնակչության թիվ առ 2026

612

Հեռավորությունը մարզկենտրոնից

12

Հեռավորությունը Երևանից

120

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Նկարագրութուն

Բնակավայրը գտնվում է Ախուրյան գետի ձախ կողմում։ Բարձրությունը ծովի մակերևույթից 1500 մ է։ Կլիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, հաստատուն ձնածածկույթով։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։ 

Գետք բնակավայրն ունի շուրջօրյա ջրամատակարարում, էներգամատակարարում։  Գյուղատնտեսության մասնագիտացված ուղղությունը երկրագործությունն ու անասնապահությունն են։  Բնակիչները հիմնականում զբաղվում են պտղաբուծությամբ, հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։ Գյուղատնտեսական հողատարածքները ոռոգվում են Կառնուտի ջրամբարի,ինչպես նաև Ախուրյան գետի վտակի ՝ Կարկաչուն գետակի ջրերով։ Գյուղն ունի գյուղատնտեսական բերրի, ոռոգելի հողեր, Գյումրի-Արմավիր ճանապարհին մոտ տեղադիրք։ 


 

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց
  • բուժկետ
  • համայնքապետարան

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Գյուղատնտեսական նշանակության հողեր՝ 766,3 հա, որից՝

  • վարելահող՝ 613,13 հա
  • արոտներ ՝ 134,22 հա
  • այլ հողեր՝ 19 հա

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Գյուղում կան երկու մատուռներ, որոնցից յուրաքանչյուրի հետ կապված հետաքրքիր ավանդազրույցներ կան: Հետաքրքիր է նաև վառվող ջուրը,որը սովորական աղբյուր է,որի ջուրը կարելի է վառել:

Կոնտակտային տվյալներ

Վարչական ղեկավար՝ +374 98 057 607