Գյուլագարակ

Մարզ

Լոռի

Համայնք

Գյուլագարակ

Բնակչության թիվ առ 2026

2322

Հեռավորությունը մարզկենտրոնից

28

Հեռավորությունը Երևանից

131

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Նկարագրութուն

Գյուլագարակ բնակավայրը գտնվում է մարզկենտրոն Վանաձորից 28 կմ հեռավորության վրա: Բնակավայրի տարածքով հոսում է Ձորագետի Գարգառ վտակը: Բնակավայրի ռելիեֆը նախալեռնային է, ծովի մակարդակից գտնվում է 1400 մ բարձրության վրա: Կլիման չոր ցամաքային է, ձմռանը ցրտաշունչ է, ամռանը` զով։

Բնակավայրն ունի շուրջօրյա էներգամատակարարում, ջրամատակարարում և գազամատակարարում:

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց,
  • մանկապարտեզ,
  • արվեստի դպրոց,
  • վարչական շենք,
  • բուժկետ։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Բնակավայրի բնակչության մեծ մասը զբաղված է հողագործությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ և մեղվապահությամբ։

Բնակավայրի վարչական տարածքը 2450,93 հա է, որից՝

  • վարելահողեր՝ 894 հա,
  • խոտհարք՝ 188,33 հա:

Գյուղում կան

  • խանութներ,
  • դեղատներ
  • հյուրատուն։

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Գյուլագարակ բնակավայրի այցեքարտերից է համարվում սոճու արգելավայրը և «Դենդրոպարկը»։

Գյուլագարակ բնակավայրի պատմամշակութային ժառանգության մաս են կազմում՝ Տորմակ եկեղեցին (5-6 -րդ դարեր), Սուրբ Գևորգ մատուռը (4-5-րդ դարեր), Գյուլագարակի կիսավեր եկեղեցին՝ (19 -րդ դար՝ 1874թ)։

Կոնտակտային տվյալներ

համայնքի ղեկավար՝ +37477 74 76 21

էլ.փոստ՝ [email protected]: