Գնիշիկ

Մարզ

Վայոց Ձոր

Համայնք

Արենի

Բնակչության թիվ առ 2025

60

Հեռավորությունը մարզկենտրոնից

20

Հեռավորությունը Երևանից

133

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

5 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Հյուրատուն
Նորակառույց տներ
Եկեղեցի
Խաչքարեր
Խաչքարեր
Մեղվապահություն
Հյուրատուն
Նորակառույց տներ
Եկեղեցի
Խաչքարեր
Խաչքարեր
Մեղվապահություն

Նկարագրութուն

Գնիշիկ գյուղը գտնվում է մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքից 24 կմ հեռավորության վրա, ծովի մակարդակից բարձր է 2060 մ, կլիման բարեխառն է։ Իր մեջ ընդգրկում է Գնիշիկ և Մոզրով գյուղերը։

Գյուղում ոռոգման ցանց է կառուցվել, շուրջօրյա ջրամատակարարում է գործում։ Հիմնանորոգվում է Գնիշիկ-Ագարակաձոր ճանապարհը, ապահովված է արտաքին լուսավորությամբ։ Գնիշիկը գազաֆիկացված է, ասֆալտապատվել են ճանապարհները, տրամադրվել է գյուղտեխնիկա։ Գործում է կանոնավոր երթուղի։ Գնիշիկին աջակցության ծրագրով գյուղտեխնիկա է տրամադրվել։ 

Հիմնանորոգված է Խաչիկ – Գնիշիկ - Եղեգնաձոր միջպետական նշանակության ավտոճանապարհի 12 կմ հատվածը։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց,
  • «Գնիշիկ» միջհամայնքային բնապահպանական հիմնադրամ,
  • գրադարան,
  • Սմիթսոնյան ինստիտուտի հետ համագործակցության կենտրոն (անգլ.՝ Smithsonian Institution - գիտահետազոտական և կրթական խոշոր ինստիտուտ և նրան պատկանող թանգարանների համալիր ԱՄՆ-ում)։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Զբաղվածության ոլորտներն են գյուղատնտեսությունը, անասնապահությունը և մեղվաբուծությունը։ 

Վարչական տարածքը կազմում է 6417 հա։

Բնակավայրում գործում է 
գինու գործարան, 3 հյուրատուն։

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Գյուղի տարածքում կան 9-13-րդ դարերին վերագրվող եկեղեցի, մատուռներ, ջրաղացներ և պատմական տարբեր ժամանակաշրջաններին վերագրվող դամբարանադաշտեր, խաչքարեր: Գյուղի տարածքում առկա են 4-րդ և 5-րդ դարերի խաչքարեր:

Գնիշիկը 13-րդ դարում եղել է Օրբելյան Իշխանների ամառանոցը։ Գնիշիկում են գտնվում Քարկոփի եկեղեցին, մատուռի ավերակներ և 9-18-րդ դարերի խաչքարեր։ Գյուղից մոտ 10 կմ հյուսիս-արևելք՝ Հարսնասարի վրա, գտնվում են Հրասեկաբերդի ավերակները:

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար՝ +374 93 883 381
համայնքապետարան՝ 0281-6-00-01
[email protected]