- Վարչական շենք։
Նկարագրութուն
Բնակավայրը տեղակայված է Տաշիր քաղաքից 13 կմ դեպի հյուսիս-արևելք՝ հայ-վրացական հսկիչ անցագրային կետի մոտ։ Բարձրությունը ծովի մակարդակից 1570 մետր: Կլիման բարեխառն լեռնային է, տևական, ցուրտ ձմեռներով: Ամառները զով են, համեմատաբար խոնավ: Գոգավան գյուղը սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը:
Գյուղի միջով անցնում է Երևան-Թբիլիսի մայրուղին:
Գոգավանում գործում է անցակետ, որ պատրաստ է օրական մինչև 150 բեռնատար սպասարկել։ Վերանորոգված է նաև կարևոր նշանակության Տաշիր-Վրաստանի սահման (Գոգավան) ճանապարհահատվածը, որը ՀՀ-ն կապում է Վրաստանի Շուլավեր բնակավայրի հետ: Խմելու նոր ջրատար է անցկացվել։ Նախատեսված ծրագրերից է նաեւ բնակավայրում գազատար ցանցի ընդլայնումը: Ընդլայնվել և արդիականացվել է փողոցների լուսավորությունը։