Գոգարան

Մարզ

Լոռի

Համայնք

Սպիտակ

Բնակչության թիվ առ 2026

1065

Հեռավորությունը մարզկենտրոնից

32

Հեռավորությունը Երևանից

0

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Նկարագրութուն

Գոգարան բնակավայրը գտնվում է Բազումի լեռնաշղթայի ստորոտում, սահմանակից է Սարահարթ և Շիրակամուտ բնակավայրերին, Վանաձոր-Գյումրի գլխավոր ճանապարհից 5 կմ հեռավորության վրա։

Բնակավայրը ծովի մակարդակից բարձր է 1864 մետր, վարչական տարածքը կազմում է 5734.91 հա։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց
  • բուժկետ
  • վարչականշենք
  • «Հայփոստ»-ի բաժանմունք

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Գոգարան բնակավայրն ունի 640.81 հա վարելահող , 3720.67 հա արոտավայր,79.43 հա խոտհարք։

Գյուղում գործում է «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի աջակցությամբ ստեղծված կոոպերատիվը, որը զբաղվում է ոչխարաբուծությամբ։

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Գյուղում պահպանվել են Սուրբ Աստվածածին եկեղեցին (4-րդ դար), Սբ. Ծիրանավոր , Թուխ Մանուկ , Սբ. Սարգիս մատուռները, ինչպես նաև «Պատվար» ամրոցը։ Գյուղում կատարված պեղումների արդյունքում հայտնաբերվել է մ.թ.ա. 9-7 -րդ դդ. թվագրվող սալաքարային դամբարան։

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար՝ +374 77 42 73 35

էլ.փոստ՝ [email protected]