- դպրոց,
- նախակրթարան,
- համայնքային կենտրոն,
- գրադարան,
- բուժկետ,
- մշակույթի տուն,
- կապի հանգույց:
Նկարագրութուն
Գոգհովիտը գտնվում է Աշոցքից 11 կմ հարավ, կանաչապատ սարավանդում` ծովի մակարդակից 1840 մ բարձրության վրա: Հիմնադրվել է 1828 թ․։ Տարածքը 1400 հա է, որից վարելահերը՝ 350 հա, մնացածը՝ արոտ: Ունի 8 հա այգի, 4 հա անտառածածկ տարածք։ Շրջապատող սարերից հոսում են բազմաթիվ աղբյուրներ։
Ունի սառնորակ աղբյուրներ, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր: Գյուղում կան մանր ձեռնարկատիրությամբ զբաղվողներ: Գործում են հացի, կարի, կահույքի, քարի, բազալտի արտադրամասեր։ Գյուղին տրամադրվել է գյուղտեխնիկա։ Բարեկարգվել է համայնքային կենտրոնը։