- դպրոց,
- բուժկետ,
- մանկապարտեզ։
Նկարագրութուն
Գողթանիկը գտնվում է Վայոց Ձորում՝ մարզկենտրոնից 29 կմ հյուսիս- արևելք, հանրապետական նշանակության ճանապարհից՝ 29 կմ հեռավորության վրա, Եղեգիս գետի հովտում՝ ծովի մակարդակից 1850 մ բարձրության վրա։ Կլիման նպաստավոր է այգեգործության, հացահատիկային, կերային մշակաբույսերի աճեցման համար։
Համայնքը հյուսիս–արևելքից սահմանակից է Կարմրաշեն գյուղական համայնքին, հարավ–արևելքից սահմանակից է Վարդահովիտ գյուղական համայնքին, իսկ հարավ–արևմուտքից սահմանակից է Հերմոն գյուղական համայնքին։
Բնակավայրում կապի և հեռահաղորդակցության խնդիր չկա։ Գյուղն ապահովված է ոռոգման և խմելու ջրերով։ Գյուղն ամբողջությամբ լուսավորված է։ Ունի իր ջրվեժը։
Եղեգիսում հիմնված կրթական կենտրոնում կկարողանան սովորել նաեւ Գողթանիկի երեխաները: Կառավարությունը անվճար կապահովի երեխաների փոխադրումը: