Գոմք

Մարզ

Վայոց Ձոր

Համայնք

Վայք

Բնակչության թիվ առ 2025

151

Հեռավորությունը մարզկենտրոնից

33

Հեռավորությունը Երևանից

155

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

5 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Դպրոց
Դահլիճ
Մարզադահլիճ
Համակարգչային դասասենյակ
Հյուրատուն
Հյուրատներ
Հյուրատուն
Արևային պանելներ և ֆուտբոլի դաշտ
Հակակարկտային կայան
Բուժկետ
Խաչքարեր
Վանքի ավերակներ
Սրբավայր
Դպրոց
Դահլիճ
Մարզադահլիճ
Համակարգչային դասասենյակ
Հյուրատուն
Հյուրատներ
Հյուրատուն
Արևային պանելներ և ֆուտբոլի դաշտ
Հակակարկտային կայան
Բուժկետ
Խաչքարեր
Վանքի ավերակներ
Սրբավայր

Նկարագրութուն

Գոմք գյուղը գտնվում է ՀՀ Վայոց Ձորի մարզի Վայքի տարածաշրջանում, Ախտա գետի ափամերձ լանջերին, ծովի մակարդակից 1800 մ բարձրության վրա, մարզկենտրոնից 35 կմ հեռավորության վրա: Արտաքին լուսավորության համակարգ ունի։

Գյուղն ապահովված է ոռոգման, խմելու ջրերով։ Սահմանակից է Զառիթափ  և Արտավան համայնքներին:

Տուրիզմը զարգացնելու նպատակով համայնքապետարանը համագործակցում է հյուրատների, միջազգային կազմակերպությունների հետ։

Գոմքում շահագործման է հանձնվել նոր և գերժամանակակից դպրոց, որի շինարարական աշխատանքները Կառավարության օժանդակությամբ ավարտվել են այս տարի։ Գոմքում սկսել է գործել վերանորոգված բուժկետը։ Բնակավայրում կապի և հեռահաղորդակցության խնդիր չկա: 

Գյուղն ունի 84 տնտեսություն։ Լեռնային այս գյուղում շուտով կբացվի տնաշինության 16 միլիոնի ծրագիրը՝ նպատակային-կանոնակարգված պայմաններով։ Այստեղ գործում են զբոսաշրջային կենտրոններ։ 

Մաքուր բնության շնորհիվ բնակիչներն ունենում են օրգանական մթերքներ անասնապահության և մեղվաբուծության ոլորտներում: Գոմքում կան բազմազան մշակաբույսեր և դեղաբույսեր։ Այստեղ ստեղծված են լավ պայմաններ հանգստի և զբոսաշրջության համար։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • նորակառույց դպրոց,
  • մարզադպրոց,
  • վերանորոգված, կահավորված բուժկետ։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Գյուղի հողերը՝ ընդամենը 3834.4 հեկտար, գյուղատնտեսական հողեր՝ 3671 հեկտար։ Գյուղն ունի 84 տնտեսություն։ 


Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ ու հողագործությամբ։

Գյուղում առկա են

  • զբոսաշրջային կենտրոններ,
  • hյուրատներ,
  • ձիավարժարան։

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Գյուղամիջում գտնվում են եկեղեցու ավերակներ, որն իր ոճով ավելի շատ նման է 16-17-րդ դարերի ճարտարապետական աշխատանքներին։ Շենը եղել է ոչ շատ մեծ, սակայն աչքի է ընկել իր մի հրաշալի զարդով, որը մեր բազմադարյա ճարտարապետության եզակի նմուշներից է։

Դա որմնափակ խաչքար-մատուռն է, որն իր կառուցվածքով, մտահղացմամբ, քանդակներով և վիմագիր հիշատակարաններով մի անգնահատելի կոթող է։ Ըստ պահպանված արձանագրության՝ Խաչքար-մատուռը կառուցվել է 1263 թվականին։

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար՝  +374 94 737 272
համայնքապետարան՝ +374-98992894